Որոշակի անորոշություն

12/07/2012

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում երեկ կրկին հայտարարել են, թե բանակցությունների «որոշակի փուլում» Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցային գործընթացին` առանց կոնկրետ ժամկետ նշելու: «Ես կարող եմ ենթադրել, որ երբ սկսվի առարկայական աշխատանքը խաղաղության համաձայնագրի վրա, բանակցող կողմերի ֆորմատը կարող է ընդլայնվել»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի` ասել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Անդրադառնալով շփման գծից դիպուկահարների հեռացմանը` Պոպովը նշել է, որ դա «ցավոտ հարց է, որի մասին երկար խոսվել է, բայց որն առայժմ լուծված չէ»: Այսօր համանախագահները կժամանեն Երեւան: