Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հրավերը` մասնակցելու սեպտեմբերի սկզբին Թեհրանում կայանալիք «Չմիավորման շարժման» գագաթաժողովին: Հրավերը Սերժ Սարգսյանին է փոխանցել Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մուհամմեդ-Նաջարը, ում գլխավորած պատվիրակությանը նա ընդունել էր նախօրեին: