Պարզաբանում

10/07/2012

«168 Ժամի» 71-րդ համարում տպագրված «Կհիշե՞ն նաեւ նախկին դեպքերը» հրապարակման հետ կապված պարզաբանում է ներկայացրել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, որի խոսքից մեջբերումը ներկայացվել էր հետեւյալ կերպ. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ պարոն Ծառուկյանի որեւէ աշխատակից, գործընկեր կամ առնչվող անձնավորություն չի կարող իրեն թույլ տալ որեւէ օրինազանցություն»: Տ.Ուրիխանյանը այդ մեկնաբանությունները տալիս` գտնվում էր արտերկրում, եւ նրա հետ հեռախոսային խոսակցությունն ու ձայնագրությունը տեղ-տեղ կտրտված էր ու անհասկանալի: Նա պարզաբանում է, որ ինքը «օրինազանցություն» բառից առաջ նաեւ ասել է «անպատիժ» բառը: Այսինքն` նա ցանկացել է ասել, թե «Ձեզ վստահեցնում եմ, որ պարոն Ծառուկյանի որեւէ աշխատակից, գործընկեր կամ առնչվող անձնավորություն չի կարող իրեն թույլ տալ որեւէ անպատիժ օրինազանցություն»: