Առաջադրեցին

05/07/2012

Անցած կիրակի օրը «Հարսնաքար» ռեստորանային համալիր մուտք գործած ու այն պայթեցնելու սպառնալիքներ հնչեցրած փոխգնդապետ Վարդան Սամվելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: