Եվս 15 միլիոն

05/07/2012

«Եվրոպական Միությունը Հայաստանին տրամադրվող օգնությունը կավելացնի 25%-ով` հասցնելով մինչեւ 15 մլն եվրոյի»,- երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: «Մենք սկսել ենք խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունները: Փետրվարից սկսեցին վիզաների հեշտացման գործընթացը: Այդ ոգով ես այստեղ հայտարարում եմ, որ Հայաստանին մեր օժանդակությունը 25%-ով աճելու է եւ դառնալու է 15 մլն եվրո, եւ այդ օգնությունը օգտագործվելու է հիմնական բարեփոխումներին աջակցելու համար` Հայաստանին ասոցիացման ճանապարհին օժանդակելու նպատակով»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը, ով երեկ Երեւանում մեկնարկել է իր տարածաշրջանային այցը: