Ի պետս ԲՀԿ-ի՞

05/07/2012

Երեկ ՀԱԿ խորհրդի նիստում քննարկվել են քաղաքական ուժերի հետ համագործակցության սկզբունքները: Ըստ ՀԱԿ հաղորդագրության` նիստում քննարկվել է նաեւ առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ի մասնակցության հարցը: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու 17 համայնքներում (16-ում` հերթական, մեկում` արտահերթ ընտրություններ): 16 համայնքում անցկացվելու են համայնքի ղեկավարի, իսկ Լոռու մարզի Ահնիձոր գյուղական համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: 16 համայնքներից երկուսում միաժամանակ անցկացվելու են նաեւ ավագանու անդամի ընտրություններ: 6 համայնքում գրանցվել են համայնքի ղեկավարի 1-ական թեկնածու, 6 համայնքում` 2-ական, 3 համայնքում` 3-ական, եւ մեկ համայնքում` 4 թեկնածու: Գրանցված համայնքի ղեկավարի թեկնածուներից երկուսը կին են: Ի դեպ, երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել էր, թե ամռանը եւ աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին հնարավոր է իրենք սատարեն ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի` ներառյալ ԲՀԿ թեկնածուներին: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այս առնչությամբ երեկ ասել է, թե ԲՀԿ-ում դեռեւս նման հարց չի քննարկվել: