Կհերթապահեն

05/07/2012

Հուլիսի 5-8-ը ներառյալ ոչ աշխատանքային օրերին մաքսային ձեւակերպումների ընթացքի երկարաժամկետ կասեցումը բացառելու եւ աշխատանքն անխափան կազմակերպելու նպատակով, հուլիսի 5-8-ը ներառյալ, մաքսային ծառայության որոշ ստորաբաժանումներում սահմանվել է հերթապահություն` Նախաբացթողումային հսկողության վարչության եւ մաքսատների պետերի անմիջական հսկողությամբ: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը: Հուլիսի 5-8-ը խնդիր է դրվել ապահովել գյուղատնտեսական մթերքների արտահանման մաքսային ձեւակերպումների եւ հսկողության անխափան իրականացումը, իսկ հուլիսի 6-ին եւ 7-ին մաքսատներում, մաքսային հսկողության տարածքներում, մաքսային պահեստներում եւ սահմանային մաքսային մարմիններում սահմանել հերթապահություն: