«Դատարկում եք, որ Հայաստանի՞ն տաք»

05/07/2012

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Էնսար Օղութը երեկ Թուրքիայի խորհրդարանում` խոսելով Արդահան նահանգում արտագաղթի մասին, ամբիոնում հանել է փողկապը եւ պարզել է «Վերաբացել Հայաստանի հետ սահմանակից շրջանների դատարանները» վերտառությամբ կարգախոսը: Նա հայտարարել է, թե Արդահանի Չըլդըրի շրջանում արտագաղթը մեծ չափերի է հասնում, այնտեղ ոչ բժիշկ կա, ոչ էլ ուսուցիչ: Նրա խոսքով` այդ շրջանում փակվել է նույնիսկ բանտը: «Արդահանի Չըլդըրը դատարկում եք, որ մեր հողերը Հայաստանի՞ն տաք»,- դիմելով իշխանություններին` ասել է թուրք պատգամավորը: