«Աստծո մասնիկը»

05/07/2012

Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է նոր տարրական մասնիկ հայտնաբերելու մասին: Այժմ գիտնականներին անհրաժեշտ է պարզել` համընկնո՞ւմ է արդյոք այն իր հատկություններով անցած դարի 60-ական թվականներին տեսականորեն կանխատեսված Հիգգսի բոզոնի հետ: Այսօրվա «դարի հայտնագործությունն» ապացուցելու է մասնիկի գոյությունը: Հենց դրա համար էլ ծախսվել էր 9 մլրդ դոլար Մեծ ադրոնային կոլայդերի շինարարության վրա:

Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության սեմինարում իր շնորհանդեսի ժամանակ Ջո Ինկանդելան հայտարարել է, որ բաց բոզոնի մասսան կազմում է 125,3 գիգաէլեկտրոն-վոլտ-ԳէՎ, պլյուս-մինուս 0.6 ԳէՎ:

Տարրական մասնիկների ֆիզիկայում ընդունված է խոսել «հայտնագործության» մասին, եթե նրա ստատիկ կարեւորությունը գերազանցում է 5 սիգմը: CMS-ի ներկայացուցիչը ընդգծել է, որ հայտարարված ցուցանիշները «նախնական են, սակայն շատ կայուն եւ համոզիչ»: Մեծ ադրոնային կոլայդերի վրա կոլաբորացիայի պաշտոնական ներկայացուցիչ Ֆաբիոլա Ջիանոտտին հաղորդել է, որ Մեծ ադրոնային կոլայդերի ATLAS դեդեկտորը հայտնաբերում է նոր մասնիկ, որի ազդանշանի ստատիկ կարեւորության մակարդակը գերազանցում է անհրաժեշտ 5 ստանդարտ շեղումները: «Մեր տվյալներում մենք տեսնում ենք նոր մասնիկի գոյության պարզ վկայագրեր»,- ասել է Ջիանոտտին:

Հատկանշական է, որ այս միջոցառմանը, որը հեռարձակվում էր ամբողջ աշխարհում, հրավիրված էին այժմ էլ դեռ կենդանի, այսպես կոչված, Հիգգսի մեխանիզմի հեղինակները, այդ թվում` ինքը` Պիտեր Հիգգսը, ում անունն է կրում չբռնվող մինչ օրս անհայտ մասնիկը: Մեկնաբանելով CMS եւ ATLAS հայտնագործությունը, Պիտեր Հիգգսը խոստովանել է, որ «չէր սպասում, որ դա կլինի իր կյանքի օրոք»: