«Արեւմուտքն ավելի մեծ ուշադրություն է դարձնում Վրաստանի վրա, քանի որ Վրաստանն ունի ավելի զորեղ աշխարհաքաղաքական ձայն, ինչպես նաեւ Ադրբեջանի վրա, քանի որ վերջինս ունի էներգետիկ պաշարներ եւ ակնհայտորեն հարուստ է Հայաստանի համեմատ: Եվ այս առումով Հայաստանը, ցավոք, ավելի արհամարհված է…»,- մեր թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է բրիտանական հեղինակավոր «Chatham House» հետազոտական-վերլուծական կենտրոնի փորձագետ, Ռուսաստանի, Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ վերջերս հրապարակված զեկույցի հեղինակ Ջեյմս Նիքսին: «Հայաստանի ժողովրդավարական առողջությունը լավ վիճակում չէ հիմա, եւ ԱՄՆ-ին դա իրականում չի էլ հետաքրքրում: Նա այժմ ավելի կարեւոր խնդիրներ ունի. ԱՄՆ-ը մեծ հիասթափություն ապրեց Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, եւ չեմ կարծում, թե նրան հետաքրքրում է Հայաստանի ժողովրդավարական զարգացումը»,- ասել է նա: