Վերսկսվելու է

03/07/2012

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով վերսկսելու է մայիսի 6-ի ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքից պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործի վարույթը: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը վիճարկում է ԸԸՀ մայիսի 11-ի որոշումը, ըստ որի` թիվ 7 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել Սամվել Ալեքսանյանը: Նշենք, որ հունիսի 15-ին, ՍԴ-ն` քննելով Ն. Փաշինյանի դիմումը, գործի վարույթը կասեցնելու մասին աշխատակարգային որոշում էր կայացրել` պահանջելով ՀՀ գլխավոր դատախազությունից, Վարչական դատարանից եւ ԿԸՀ-ից տրամադրել համապատասխան նյութեր եւ տեղեկատվություն: