ՀԱԿ-ի 7%-ը գրե՞լ են

28/06/2012

«ԱԺ մուտք գործած բոլոր քաղաքական ուժերը խորհրդարան են մուտք գործել իշխանության բարի կամքի շնորհիվ: Իսկ ահա ՀԱԿ-ի մասով իշխանությունը վերջին պահին գրեց 7 տոկոսը` վախենալով, որ նա կարող է մարդկանց կրկին փողոց դուրս բերել»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Ասուլիսի մասնակից ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ հակադարձել է` ասելով, թե իշխանությունները ոչ մի կուսակցության հանդեպ բարի կամք չեն դրսեւորել: «Դա բացառվում է, նման բան անհնար է: Ի՞նչ է, դիտորդնե՞ր չկային, որ մենք 6,99 տոկոսը 7 դարձնեինք»,- ասել է Մինասյանը: