Ընդդեմ Հայաստանի

28/06/2012

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հօգուտ ընդդիմադիր, ՀԱԿ անդամ Վարդան Մալխասյանի, ով 2006 թ. դեկտեմբերի 10-ին ձերբակալվել էր սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով եւ 2007-ի օգոստոսին դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման: Եվրադատարանը արձանագրել է, որ Վարդան Մալխասյանին նախնական կալանքի տակ պահելու գործընթացն իրականացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներով, որի 5-րդ հոդվածով երաշխավորված է անձի ազատության իրավունքը: Այդ խախտումների դիմաց պետությունը պետք է Մալխասյանին վճարի 4500 եվրոյին համարժեք փոխհատուցում: Եվրադատարանը նույն գործի շրջանակներում քննում է նաեւ Ժիրայր Սէֆիլյանի բողոքը: Այս բողոքի վերաբերյալ դեռեւս որոշում կայացված չէ: