Երեկ ազատ է արձակվել հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի կապակցությամբ ձերբակալված 7 անձանցից 1-ը` ռեստորանի մենեջեր Դավիթ Հայրյանը: Նա, ըստ Ոստիկանության լրատվական ծառայության, ներկայացվել է ճանաչման, սակայն, քանի որ տուժողները նրան չեն ճանաչել, բաց է թողնվել` Քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-մասի 1-ին կետով. «ձերբակալվածը վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ենթակա է ազատման, եթե չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասին կասկածը»: