ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ իր տեսաբլոգում հայտարարել է, թե Ամերիկան ուզում է օգնել Հայաստանին` լինել ավելի բարգավաճ եւ ժողովրդավարական: Նա հայտարարել է, թե կարեւոր է ունենալ ավելի շատ առեւտուր եւ ներդրումներ: «Դա պահանջում է ավելի լավ գործարար մթնոլորտ եւ ավելի շատ մրցակցություն: Ազատ շուկայական մրցակցությունը ստեղծում է գործարար հնարավորություններ եւ դարձնում Հայաստանն ավելի գրավիչ օտարերկրյա ներդրողների համար: Մրցակցությունը խթանելու նպատակով հունիսի 14-ին դեսպանատունը կազմակերպում է քննարկում կառավարության եւ մասնավոր հատվածի միջեւ»,- ասել է դեսպանը` հավելելով, թե քննարկման ընթացքին կարելի է հետեւել Facebook-ի իրենց էջում: