Փխրուն անվտանգություն

12/06/2012

«Ղարաբաղյան հակամարտությունը չի նպաստում տարածաշրջանի անվտանգությանը»,- նման հայտարարություն է արել Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն` ավելացնելով, որ տարածաշրջանի անվտանգությունը բավական փխրուն է, եւ թե՛ միջազգային հանրությունը, թե՛ տարածաշրջանի երկրները գիտեն այդ մասին: «Ես համոզված եմ, որ կոնֆլիկտի բոլոր կողմերը գիտակցում են, թե որքան դժվար է այս խնդիրը, եւ ինչ արդյունքների կարող է հանգեցնել այն տարածաշրջանի համար` զարգացման առումով»,- ասել է նա Կալանդաձեն: