«ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության լարվածությունը մեղմելու կոչ է անում»,- երեկ Թբիլիսիում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: «Մենք ուշադիր հետեւում ենք իրադարձություններին ու նշում, որ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դիմակայությունը կտրուկ սրվել է, ինչի կապակցությամբ հայտնում ենք մեր անհանգստությունը»,- ասել է նա` շեշտելով, որ չնայած ՆԱՏՕ-ն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, սակայն աջակցում է խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Մենք դեմ ենք լարվածությանը շփման գծում, որն է՛լ ավելի է սրում տարածաշրջանում իրավիճակը: Մենք կողմ ենք խաղաղ կարգավորմանը` երկու կողմերի պահանջների բավարարմամբ»,- ասել է նա: