Սկսվեց

09/06/2012

Երեկ Վարշավայի մարզադաշտում Լեհաստան-Հունաստան խաղով մեկնարկեց Եվրոպայի ֆուտբոլի 2012 թ. առաջնությունը, որին մասնակցող 16 թիմերը բաժանված են 4 խմբերի, դրանցում ընդգրկված 4-ական թիմերը կպայքարեն առաջին եւ երկրորդ տեղերի համար: A խմբում են Ռուսաստանը, Հունաստանը, Չեխիան եւ Լեհաստանը, B խմբում` Գերմանիան, Պորտուգալիան, Հոլանդիան եւ Դանիան, C խմբում` Աշխարհի եւ Եվրոպայի ներկայիս չեմպիոն Իսպանիան, Իտալիան, Խորվաթիան եւ Իռլանդիան, D խմբում են Անգլիան, Ֆրանսիան, Ուկրաինան ու Շվեդիան: Խմբային փուլը կտեւի մինչեւ հունիսի 19-ը, իսկ հունիսի 21-24-ը 8 թիմեր կանցկացնեն քառորդ եզրափակչի հանդիպումները: Կիսաեզրափակիչները տեղի կունենան հունիսի 27-ին եւ 28-ին` Դոնեցկում եւ Վարշավայում, իսկ հուլիսի 1-ին Կիեւում Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին տեղի կունենա եզրափակիչ հանդիպումը: