ՀՀ սահմանադրական դատարանը 2012թ. մայիսի 19-ի աշխատակարգային նիստում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի եւ ՍԴ կանոնակարգի 20-րդ հոդվածի հիման վրա որոշում է ընդունել Հայ ազգային կոնգրեսի դիմումի հիման վրա քննության ընդունել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 13-ի թիվ 265-Ա որոշման հետ կապված վեճին առնչվող գործը: Ըստ ՍԴ մամուլի ծառայության, դատարանը որոշել է նաեւ սույն գործի դատաքննությունը նշանակել 2012թ. մայիսի 25-ին, ժամը 10:00-ին: