9 մեդալ

22/05/2012

Կիրակի օրը մեր մարզիկները Մոսկվայում ավարտված 2012 թվականի Եվրոպայի սամբոյի տղամարդկանց եւ կանանց առաջնությունից վերադարձել են 8 բրոնզե եւ 1 ոսկե մեդալներով: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն` բրոնզե մեդալներ են նվաճել Տիգրան Կիրակոսյանը, Վահան Վարդանյանը, Աշոտ Դանիելյանը, Սոսե Բալասանյանը, Գայանե Խաչատրյանը, Հարություն Միրաբյանը, Վաչիկ Վարդանյանը, Մավրիկ Նասիբյանը, ոսկե մեդալ` Մխիթար Մխիթարյանը: