Փոշմանել են

22/05/2012

««Հայրենիք եւ պատիվ» կուսակցության` շաբաթ օրը հրավիրված ակտիվի նիստում որոշվել է, որ կուսակցությունը մնում է ՀԱԿ կազմում»,- Tert.am-ին ասել է կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, ով մի քանի օր առաջ չէր բացառել, որ քննարկման կարող է դրվել նաեւ ՀԱԿ-ում մնալ-չմնալու հարցը: «Որոշեցինք, որ գործ ենք անելու, իսկ մնալ-չմնալը դա ի՞նչ հարց է»,- նշել է նա ` ավելացնելով, որ ակտիվի նիստում որոշվել է Կոնգրեսին առաջարկել ամբողջական իշխանափոխության կամ արտահերթ նախագահական ընտրությունների շուրջ ժողովրդին համախմբելու ծրագիր: Այսինքն` ՀԱԿ-ը լքելու հարցը «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունում համարվում է փակված: