Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կայացած գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 396.99 դրամ։ Դա 0.147 տոկոսով կամ 0.54 կետով զիջում է մայիսի 15-ի ցուցանիշին: Փաստորեն, կարելի է արձանագրել, որ փոխարժեքի թռիչքը գոնե ժամանակավորապես զսպվեց։ Իսկ թե ո՞ւմ կամ ինչի՞ շնորհիվ, հստակ կիմանանք մի քանի օրից։ Բանն այն է, որ երեկ բորսայում վաճառվել է 8 միլիոն 550 հազար դոլար, եւ, ամենայն հավանականությամբ, այդ գումարն ամբողջությամբ կամ դրա մեծ մասը Կենտրոնական բանկի ինտերվենցիայի արդյունքն է։ Դա հստակ կերեւա երկուշաբթի օրը, երբ ԿԲ-ն կհրապարակի ֆինանսական գործարքների շաբաթական տվյալները։