Շնորհավորել է

17/05/2012

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Մարկ Էրոյին` Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Ըստ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող ջերմ եւ բարեկամական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ քաղաքական, մշակութային եւ տնտեսության ամենատարբեր ոլորտներում երկխոսությունը բարձր մակարդակի վրա պահպանելու համար: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարության օրոք եւս մեր երկրների միջեւ ակտիվ գործակցությունն` ինչպես երկկողմ, այնպես էլ` բազմակողմ հարթություններում, կշարունակի ամրապնդվել եւ ավելի զարգանալ` ի բարօրություն եւ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների»: