ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հանդիպել է «Los Angeles Galaxy» ֆուտբոլային թիմի խաղացողների հետ, որոնց մեջ է նաեւ Դեւիդ Բեքհեմը: Շնորհավորելով ֆուտբոլիստներին Բարձրագույն լիգայի չեմպիոն դառնալու կապակցությամբ` Օբաման հասցրել է անգամ կատակել ոմանց հետ: Մասնավորապես, Օբաման նշել է, որ Դեւիդ Բեքհեմի «մարզական սխրանքը» համատեղվում է բիզնեսի հաջողությունների հետ: «Ոչ բոլորը կարող են այդքան կոշտ լինել դաշտում` միաժամանակ զբաղվելով ներքնազգեստի արտադրությամբ: Ես ասել եմ, որ նրա խաղընկերների կեսը նրա երեխաների տարիքին կարող են լինել: Ծերանում ենք, Դեւիդ, թեեւ դու ինձանից լավ ես պահպանվել»,- կատակել է Օբաման: