Ընդդեմ Քոչարյանի վերադարձի

15/05/2012

Երեկ Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի կառույցի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Աշոտ Զաքարյանը հայտարարել է ՀԱԿ Գյումրիի տարածքային գրասենյակի համակարգողի պարտականությունների եւ ՀԱԿ-ում քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին` դա պատճառաբանելով ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցության փաստով: «Գաղտնիք չէ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համարվել եւ համարվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Եվ նպաստելով այս կուսակցության վարկանիշի բարձրացմանը, որում մենք համոզվեցինք ԱԺ ընտրությունների ժամանակ, հնարավորություն է ստեղծվում ճանապարհ հարթելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձին: … Նպաստել Քոչարյան Ռոբերտի վերադարձին, կներե՛ք, ես այս գործընթացին մասնակից դառնալու որեւէ ցանկություն չունեմ»,- նշված է Ա. Զաքարյանի հայտարարության մեջ: