Կողմ են դուրս գալուն

15/05/2012

«Իմ շփված շրջանակներում մեծամասամբ կողմ են առանձին, ինքնուրույն ճանապարհով գնալուն»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` պատասխանելով հարցին` իր կուսակիցները կո՞ղմ են ՀԱԿ-ից դուրս գալու հնարավորությանը: Հիշեցնենք` անցած շաբաթ ՀԱԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Ա.Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից` միաժամանակ չբացառելով նաեւ ՀԱԿ-ից դուրս գալու հնարավորությունը: Երեկ Ա. Սարգսյանը նաեւ ասել է, թե 2013թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կառաջադրի միայն մի դեպքում: «2013թ. ես իմ թեկնածությունը նախագահական ընտրություններում չեմ առաջադրի: Ես դա կանեմ միայն մի դեպքում` եթե հասարակության համախմբման, հասարակությանը փողոց բերելու, միասնական հանդես գալու միակ տարբերակը կդառնա իմ մասնակցությունը»,- ավելացրել է Ա.Սարգսյանը: