Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես հայտնում են նախագահի մամլո գրասենյակից, Ս. Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին` նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին: Նույն օրը Մոսկվայում Սերժ Սարգսյանը կմասնակցի նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին: Նշենք, որ ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների, հայաստանյան ներքաղաքական զարգացումների հանգուցալուծումը կտրվի Ս. Սարգսյանի` Մոսկվայից վերադառնալուց հետո, քանի որ ապագա կոալիցիայի ձեւավորման մասին Ս. Սարգսյանը մտադիր է հայտարարել ռուսական «նոր» ղեկավարության հետ քննարկումներից հետո: