«Gallap»-ի նմա՞ն

15/05/2012

«Հայաստանի ընտրություններում իշխող կուսակցության` ՀՀԿ-ի հաղթանակը դրական նշանակություն ունի, քանի որ այն որոշակի աստիճանի քաղաքական կայունություն եւ ժառանգականություն է ապահովում»,- ըստ news. Am-ի` նշված է «Moodyգs Investors Service»-ի փորձագետների շաբաթական զեկույցում: «Հայաստանի նոր կառավարության համար գլխավոր մարտահրավերները կապված են աշխարհաքաղաքական տեսանկյունից զգայուն ԼՂ խնդրի, ինչպես նաեւ հարեւան Թուրքիայի հետ փակ սահմանի հետ»,- ասված է զեկույցում: Փորձագետները ենթադրում են, որ այդ հարցերի լույսի ներքո իշխանության ժառանգականությունը դրական գործոն է: Նշենք, որ «Moodyգs»-ը Հայաստանին տրամադրել է Ba2 վարկանիշ` բացասական կանխատեսմամբ: