Սկսեց թանկանալ

08/05/2012

Երեկ «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա «բորսայում» վաճառվել է 2.4մլն ԱՄՆ դոլար։ Դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 392.94 դրամ, ինչը 0.15 տոկոսով կամ 0.59 կետով բարձր է մայիսի 4-ի փոխարժեքից: Փաստորեն ընտրություններից անմիջապես հետո դրամը սկսեց արժեզրկվել։ Բորսայի զարգացումներն իրենց ազդեցությունն են ունեցել նաեւ կանխիկ արտարժույթի շուկայի վրա. այստեղ դոլարի առքի փոխարժեքը կազմում է 392 դրամ, վաճառքի նվազագույն փոխարժեքը՝ 393-393.5 դրամ: Ուշագրավ է, որ ըստ ԿԲ-ի` առեւտրային բանկերն իրենց մասնաճյուղերի եւ փոխանակման կետերի միջոցով մայիսի 2-4-ը գնել են մոտ 63 մլն դոլար, վաճառել` մոտ 68 մլն դոլար: Հաշվի առնելով, որ շաբաթն ունեցել է միայն 3 աշխատանքային օր (ապրիլի 30-ն ու մայիսի 1-ը հանգստյան օրեր էին), 63 մլն դոլար առաջարկը (օրական միջինը 21 մլն դոլար) այս տարվա ընթացքում ամենաբարձրն է: Ի դեպ, կարծիքներ կան, որ դոլարի առաջարկի աճը պայմանավորված է հենց ընտրություններով, այդ թվում նաեւ՝ դրամով տրվող ընտրակաշառքներով։