Ամենաարտասովոր ատրճանակների թոփ-12-ը

08/05/2012

Ժամանակակից անհանգիստ աշխարհում նույնիսկ ամենահարուստ մարդու կյանքն անվտանգ չի կարող լինել: Իհարկե, կարելի է թիկնապահների մեծ բանակով շրջել, սակայն հաճախ ավելի արդյունավետ է լինում, երբ մարդը հույսն իր վրա է դնում: Հղում անելով «Goodlife» պարբերականին, գրում է tert.am-ը: Ատրճանակը կարող է օգնել ինքնապաշտպանությանը, սակայն ժամանակակից սովորական ատրճանակն անհետաքրքիր բան է, իսկ այ, հին վարպետների գործերը, իրենց հիմնական գործառույթից բացի, կարող են ամենաբծախնդիր կոլեկցիոների ինքնասիրությունը շոյել: Հատկապես, եթե այդ ատրճանակի տեսքը շատ արտասովոր է: Հատկապես, եթե նման ատրճանակների գինը հասնում է 222.250 ֆունտի: Նման գին է ունեցել «deluxe» դասի «Cօlt Patersօn» համար 2-ը:

1. Արտասովորների առաջին տեղում ամենափոքրիկ ատրճանակն է, որը մատանու ձեւով է իրականացված: Նման հիասքանչ մատանին կարող է զարդարել ինչպես տղամարդու, այնպես էլ կանացի ձեռքը, ինչպես նաեւ` պաշտպանել հանկարծակի հարձակումից: Ինքնին 7-լիցքանին պատրաստված է 1870թ. Անգլիայում:

2. Երկրորդ տեղում գործակալների մասին ֆիլմերի մասին է հիշեցնում: Ատրճանակ գրիչը վաղուց ծեծված թեմա է, բայց նաեւ հեշտ է ցանկացած տեղ անցկացնել: Հակառակորդները ձեզ նման պարագայում միշտ անզեն են կարծում:

3. Եռյակը եզրափակում է ամերիկյան գլուխգործոցը, որն իրականացված է կողպեքի ձեւով: Իհարկե, նման մոդելը շատ պրակտիկ չէ, շատերին կանհանգստացնի նման պահեստի կողպեքով մարդը: Սակայն օրիգինալ տրամաչափը շատ ազդու է` 38 տրամաչափի: Իսկ այդ տեխնիկական հրաշքը կառավարվում է երկու փոքրիկ բանալիներով:

4. Չորրորդ տեղում ամենահին ատրճանակն է հայտնվել, որը թվագրվում է` 1775թ.: Ձեւը շատ անսովոր է: Նույնիսկ դժվար է ասել, թե ինչի է նման: Միայն փականի կարելի է նմանեցնել: Միայն հրաշք է, որ նման «խաղալիքը» մինչ այժմ աշխատում է:

5. Իսկ այդ հորիզոնականում գրիչ-ատրճանակ է: Այն սովորական գրչի չափեր ունի, բայց նշանակությունը կարող է հարցեր առաջացնել:

6. Եվս մեկ լրտեսական ռոմանտիկայի արգասիք: Ձեռնափայտ ատրճանակ. դա արդեն անանցանելի դասական է: Պրոֆեսոր Մորիարտիից սիրունիկ աքսեսուար, որն անվտանգ զբոսանքն առավել անվտանգ է դարձնում:

7. Իսկ նման հրացանը, իհարկե, սրբապղծություն է: Անհասկանալի է, թե ում գլխում կարող էր նման միտք հղանալ: Տիրոջ խաչելությունը պատկերող զենքը 12-րդ տրամաչափի է:

8. Ի ծնե մոլագարի զենքը երեւի թե այսպիսին պետք է լինի: Դա պարզապես ատրճանակ է, բայց նաեւ կեռ` մեկ «սրվակում»: Նման գործիքը հարմար է եւ արագ սպանելու, եւ դանդաղ տանջելու համար:

9. Ատրճանակ ծխամորճ` եւ ոճային է, եւ ազդու: Փոքրիկ գործիք, որը հանգիստ կարելի է գրպանում կրել, եւ այն որեւէ հարց չի առաջացնի ցանկացած հսկվող վայր մուտք գործելու համար: Այն նաեւ իրեն պատշաճ կդրսեւորի, քանի որ այդ փոքրիկը վատ տրամաչափ չունի` 22-ն է:

10. Տասնյակը փակում է ոչ պակաս կիրառական` ատրճանակ կրակայրիչը: Նորից բոլոր ծխողներին համապատասխան կլինի:

11. Ատրճանակ է, որը կարծես Բուրատինոյի հեքիաթից է դուրս եկել: Նման մեծ, ծանրակշիռ 22 տրամաչափի բանալի: Կիրառական չէ, բայց կոլեկցիոներների համար մեծ գտածո է:

12. Վերջին հորիզոնականում շատ անսովոր եւ կիրառական ատրճանակ ժամացույց է: Այն խորհրդանշում է կյանքի կարճատեւությունը, բացահայտում է կրողի դիրքը, բայց եւ հազվադեպ հնագույն մոդել է, որը նախատեսված է 0,3 տրամաչափով կրակելու համար: Սպանել դժվար թե ստացվի, բայց կատարումն անթերի է: