Հիպոթեքային վարկեր առանց կանխավճարի

04/05/2012

Զարգացման Հայկական բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին, նաեւ այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ:

Այսօր շատ-շատերն են դիմում բանկերին` առանց կանխավճարի հիպոթեքային վարկ ձեռք բերելու համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատերը վճարունակ են, ունեն աշխատանք, կայուն եկամուտներ, բավարար գրավի առարկա, բայց չունեն կուտակած գումար` կանխավճար կատարելու համար: Այս խմբին են պատկանում հատկապես շատ երիտասարդ, նորաստեղծ ընտանիքներ: Միշտ նորարարական լուծումներ առաջարկող եւ հաճախորդի շահերը գերադասող Զարգացման Հայկական բանկը հիպոթեքային շուկայի առանձնահատկություններից ելնելով` այսօր արդեն հաճախորդներին առաջարկում է նոր հիպոթեքային վարկատեսակ` «Հիպոթեքային վարկ` առանց կանխավճարի»:

Մեր առաջարկած հիպոթեքային վարկերից կարող է օգտվել Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի: Վարկը լրացուցիչ գրավի առկայության պարագայում հնարավորություն է ընձեռում ձեռք բերել անշարժ գույք առանց կանխավճարի` ստանալով վարկ ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված արժեքի մինչեւ 100%-ի չափով: Առանց կանխավճարի հիպոթեքային վարկերը տրամադրվում են մինչեւ 10 տարի մարման ժամկետով, մինչեւ 100 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի գումարի չափով, տարեկան տոկոսադրույքը` 12-18%: Ընդ որում, վարկ/(ձեռք բերվող անշարժ գույք եւ լրացուցիչ անշարժ գույք) առավելագույն հարաբերակցությունը սահմանվում է 60%:

Զարգացման Հայկական բանկն այս վարկատեսակի տրամադրումն արդեն սկսել է. դիմեք Զարգացման Հայկական բանկ եւ օգտվեք այս բացառիկ շահավետ վարկատեսակից եւ ունեցեք ձեր բնակարանը, առանձնատունը կամ ցանկացած անշարժ գույք:

«Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ

Մանրամասների համար`
Հեռախոս` 59 15 15, 59 14 29
www.armdb.com
[email protected]