Բոյկոտում են

01/05/2012

Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը չեղյալ է հայտարարել մայիսի կեսերին Ուկրաինա կատարելիք այցը, որի ընթացում նա պետք է Ղրիմում մասնակցեր Կենտրոնական Եվրոպայի երկրների ղեկավարների հանդիպմանը: Նախագահի խոսնակն ասել է, թե Կլաուսի որոշումը պայմանավորված է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բանտարկության փաստով: Հիշեցնենք, որ ավելի վաղ ղրիմյան գագաթաժողովին չմասնակցելու որոշում են ընդունել Գերմանիայի, Ավստրիայի եւ Սլովենիայի նախագահները, ովքեր նույնպես հայտարարել են, որ բոյկոտում են հավաքը եւ պահանջում անհապաղ ազատ արձակել առողջական ծանր վիճակում գտնվող Տիմոշենկոյին: