Ապրիլի 29-ից մայիսի 2-ը ՀՀ-ում է գտնվում Կիպրոսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի կիպրական մասի համանախագահ Խրիստաս Մալիկկիդիսի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ երեկ կայացած նիստի ավարտին Մալիկկիդիսը եւ Միրզաբեկյանը ստորագրել են հայ-կիպրական միջազգային ռազմական համագործակցության 2012թ. ծրագիրը: