Բիլ Քլինթոնը սատարում է Բարաք Օբամային

01/05/2012

Միացյալ Նահանգների նախկին նախագահ, դեմոկրատ Բիլ Քլինթոնը նախօրեին հայտարարել է առաջիկա ընտրություններում ԱՄՆ-ի գործող նախագահ, իր կուսակից Բարաք Օբամային սատարելու մասին: Ըստ «Ազատության»` հայտարարությունը Քլինթոնը արել է` Օբամայի հետ այցելելով Վիրջինիա նահանգ: Նախկին նախագահն ասել է, թե Օբամայի վարչակազմը առաջընթաց է արձանագրում Միացյալ Նահանգների տնտեսության վերականգնման գործում, իսկ նրա հավանական մրցակից` հանրապետական Միթ Ռոմնին պաշտպանում է նույն քաղաքականությունը, որը 1930-ականների Մեծ դեպրեսիայից հետո վատթարագույն տնտեսական ճգնաժամի պատճառ դարձավ: Բիլ Քլինթոնի կինը` Հիլարի Քլինթոնը, 2008 թվականի նախագահական ընտրարշավում Օբամայի մրցակիցն էր Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու համար պայքարում, իսկ ընտրություններից հետո, արդեն երեք տարուց ավելի, գլխավորում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը: