Բրայզայի փոխարեն

28/04/2012

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Եվրասիայի էներգետիկ ծրագրերի հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը: Վերջինս նախկինում աշխատել է նաեւ` որպես ԱՄՆ դեսպան Եվրամիությունում: Մորնինգսթարը փոխարինելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, փոխպետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզային, ով Օբամայի հրամանագրով մեկ տարի է աշխատել է` որպես Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան: Օբաման Բրայզային դեսպանի պաշտոնում էր առաջադրել 2010-ի մայիսին: Այս տարվա հունվարին Բրայզայի լիազորությունների մեկամյա ժամկետը սպառվել է: