Երեկ Արմավիր քաղաքի «Կարմիր» կոչվող կամրջից իրեն ցած նետելով` ինքնասպանության փորձ է կատարել ՊՆ ժամկետային զինծառայող Գեւորգ Հայրապետյանը: Նա կոտրել է ոտքը եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ինքնասպանության փորձ կատարած զինծառայողը գտնվում է բժիշկների հսկողության տակ, տեղափոխվել է ՀՀ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Գործի առնչությամբ ՊՆ քննչական վարչության 4-րդ կայազորային բաժնում գործի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, ինքնասպանության փորձ կատարած զինվորը 19 տարեկան է եւ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչ է: Արմավիրցիները Շամշյանին պատմել են, որ զինծառայողը 3 օրով արձակուրդի մեջ է եղել եւ եկել է Արմավիրի մարզի Արմավիր գյուղ` իր սիրած աղջկան տեսնելու եւ նրան սիրային առաջարկ անելու: Մերժում ստանալուց հետո Գ. Հայրապետյանը սպառնացել է ինքնասպանություն գործել եւ այդ մասին հայտնել իր սիրած աղջկան: Դրանից հետո գնացել եւ նշված կամրջից ցած է նետվել: Զինվորը եղել է օրինական արձակուրդի մեջ, նրա մոտ առկա է եղել արձակման թերթիկը: