Եվրամիությունը փոքր բիզնեսի աջակցմանն առնչվող ծրագրերի կատարման նպատակով 10 միլիոն եվրո է հատկացրել «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում ներառված երկրներին` Հայաստանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային եւ Ադրբեջանին: Այդ գումարների շնորհիվ 2012-2013 թվականներին այս տարածաշրջանում կիրականացվեն Ձեռնարկությունների զարգացման ծրագրի (EGP) ավելի քան 60 նախագծեր եւ Գործարար խորհրդատվական ծառայությունների ծրագրի (BAS) ավելի քան 600 նախագծեր: Այդ գումարը կօգնի տեղական արտադրողներին ադապտացվել շուկայական տնտեսության պահանջներին: