Սեքսը` փոքր մեքենաներում

26/04/2012

Նյու Յորքի մի շարք գիշերային ակումբներ մտադիր են դատի տալ բոլոր այն հաճախորդներին, որոնք ուշ գիշերային ժամերին ակումբների կայանատեղիներում` մեքենայում սեքսով են զբաղվում: Քաղաքի 7-րդ եւ 8-րդ պողոտաների բնակիչները հավաստել են, որ ուշ գիշերով փողոցում քայլելու դեպքում կարելի է մի շարք ճոճվող մեքենաների հանդիպել: Քաղաքացիների դժգոհության առարկա է դարձել նաեւ փողոցներում բազմաթիվ օգտագործված պահպանակների առկայությունը: Որոշ ակումբների ղեկավարներ այս հարցին վերջնական լուծում տալու համար առաջարկել են փոխել մեքենաների կայանման կարգը: Թեեւ Նյու Յորքի իշխանությունները բազմիցս փորձել են պայքարել այս երեւույթի դեմ, այնուամենայնիվ, մեքենաներում սեքսով զբաղվելը բավական տարածված ու սիրված զբաղմունք է այդ քաղաքի որոշ բնակիչների համար: