Վճարել է մաֆիային

26/04/2012

«Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 1970-1980 թթ. խոշոր գումարներ է վճարել սիցիլիական մաֆիային»,- նման տեղեկություն է պարունակվում Իտալիայի վճռաբեկ դատարանի հրապարակած փաստաթղթում: Դատավորների կարծիքով` Բեռլուսկոնին այդ ժամանակ լինելով գործարար` գտնվել է «զոհի կարգավիճակում» եւ ստիպված է եղել վճարել, որպեսզի ապահովի իր եւ իր ընտանիքի անվտանգությունը: Բեռլուսկոնիի եւ «Կոզա Նոստրայի» միջեւ, որպես միջնորդ, հանդես է եկել Բեռլուսկոնիի հին ընկերներից մեկը` «Անկախության ժողովուրդ» կուսակցության ներկայացուցիչ Մարչելո Դելուտրին, ով Իտալիայի հետախուզական մարմինների կողմից կասկածվում է մաֆիայի հետ համագործակցության մեջ: Դատարանի կողմից հրապարակված տեղեկատվությունն ապացուցում է խոսակցություններն այն մասին, որ Բեռլուսկոնին 80-ական թվականներին «տուրք» է վճարել սիցիլիական հանցավոր խմբավորման ղեկավար Ստեֆանո Բոնտատեին` Սիցիլիայում իրականացրած գործարարության դիմաց: