Թշնամիների համար

26/04/2012

Ամերիկյան իշխանությունները կարող են կիբեռհարձակումները կիրառել թշնամիներին հարվածներ հասցնելու նպատակով: Նման հայտարարությամբ հանդես է եկել կիբեռղեկավարության հետախուզության կառավարման ղեկավար, կոնտր-ծովակալ Սամուել Կոքսը: Ըստ նրա, «կիբեռզենքի» կիրառումը հնարավոր է միայն գործողության վերաբերյալ համաձայնությունից եւ կառավարական ամենաբարձր մակարդակով հաստատումից հետո: Դրա հետ մեկտեղ, նա ընդգծել է, որ Վաշինգտոնում հավասարակշռված են մոտենում կիբեռհարձակման կիրառման հնարավորությանը, քանի որ դրանք սովորաբար ուղեկցվում են «բացասական կողմնակի ազդեցություններով»: Քոքսը հավաստիացրել է, որ թշնամին չի կարող երկրի տարածքում լիովին շարքից հանել ինտերնետը կամ էլեկտրալարերը, քանի որ դրանք ստեղծվել են խոշոր հարձակումներին դիմագրավելու հաշվարկով: Դրա հետ մեկտեղ, ավելի վաղ UGNazi ցանցահենային խմբավորումը հայտարարել էր այն մասին, որ բարեհաջող կերպով շարքից հանել է Կենտրոնական հետախուզական վարչության կայքը: Նշենք, որ դեռեւս մարտ ամսին ԶԼՄ-ները գրել էին, որ Պենտագոնը ջանքեր է գործադրում նոր սերնդի կիբեռզենք ստեղծելու ուղղությամբ: