Նմանն ու զնմանը

24/04/2012

«Ես սեռական փոքրամասնությունների բարբաջանքներին չեմ պատասխանում: Հատկապես, եթե խոսքը Ռոբերտ Քոչարյանի բութ զենքը հանդիսացող Հմայակ Հովհաննիսյանի մասին է: Մանավանդ, որ սեռական փոքրամասնությունները գտնվում են Եվրախորհրդի պաշտպանության ներքո»,- երեկ ասել է «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Արտաշես Գեղամյանը` ի պատասխան ՀՔՄ նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Հմայակ Հովհաննիսյանի հայտարարության, թե երբ իրեն անհայտ անձինք փորձել են արգելել մտնել ՀՔՄ գրասենյակ, նրանց քաջալերել է Գեղամյանի կուսակից Սարգիս Մուրադխանյանը: Վերջինիս Հ. Հովհաննիսյանն անվանել է «դհոլի տեղակալ»: