««Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին փորձում են գցել ժողովրդի աչքից իր զենքի պատմությունով»,- երեկ Արարատում նման հայտարարություն է արել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` չմանրամասնելով, թե հատկապես ով կամ ովքեր են փորձում իրեն գցել ժողովրդի աչքից: Նա միայն ասել է, որ «փոքր բաներից փորձում են պատմություններ սարքել»` ստվերում թողնելով հիմնական խնդիրները: «Ման են գալիս, բայց ոչ մի բան էլ չեն գտնում: Ասում են, թե Ծառուկյանի կոստյումի տակ պիստալետ ա եղել: Պիստալետից ես չեմ հրաժարվում, բայց իմ խնդիրը ժողովրդի հետ չի: Ես ձեր ցավը տանեմ, ես ձեզ սիրում եմ, դուք գիտեք իմ վերաբերմունքը, ու, որ տեսնում եմ էս վստահությունը…»,- ասել է նա` կրկին չմանրամասնելով, թե հատկապես ում հետ է իր խնդիրը: