Երեկ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն Բեատրիքս թագուհուն զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Հրաժարականի պատճառը խորհրդարանական կոալիցիայի փլուզումն է, որին հրաժարվել է աջակցել հայտնի քաղաքական գործիչ Գեերտ Վիլդերսի աջ-ռադիկալ «Ազատության կուսակցությունը»: Կողմերը չեն կարողացել հավասարակշռված բյուջեի համար ծախսերը կրճատելու հարցում ընդհանուր հայտարարի գալ: Վիլդերսի կուսակցությունը հրաժարվել է տնտեսական միջոցառումներ ձեռնարկել` տարեկան 14-16 միլիարդ եվրո կրճատելու համար: Ռուտտեն չի կարողացել հավասարակշռել բյուջեն եւ ստիպված հրաժարական է տվել: