23-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ են տեղափոխել «Մերսեդես S 550» մակնիշի, 01 ՕՕ 010 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, նշված ավտոմեքենան տուգանային հրապարակ է տեղափոխվել այն բանի համար, որ ավտոմեքենայի վրա եղել են ձայնային ազդանշաններ («դռիկներ»): Ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ Գոռ Բաբայանը, ով չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի ԱՊՊԱ-ի ժամկետն անցած է եղել, իսկ համարանիշերը գրանցված են եղել ոչ թե նշված ավտոմեքենայի, այլ մեկ այլ` «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենայի վրա: Գ. Շամշյանը հայտնում է, որ «Կադիլակն» էլ գրանցված է Երեւան քաղաքի Աթոյան անցուղի 20 շենքի բնակիչ Էդուարդ Մադաթյանի` հանրությանն ավելի շատ հայտնի «Խուճուճ Էդոյի» անունով: Նշված օրինախախտումների համար Է. Մադաթյանը եւ Գ. Բաբայանը պետք է ենթարկվեն վարչական պատասխանատվության` տուգանվելով խոշոր չափի գումարով: