Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` երեկ ժամը 17։00-ի սահմաններում Նալբանդյան եւ Արամի փողոցների խաչմերուկում 30-ամյա Գառնիկ Ավետիսյանը, վարելով «Նիսան» մակնիշի 08 ԼՍ 007 համարանիշի ավտոմեքենան, բախվել է «Բագրատ Շիմալյան» ԱՁ-ում որպես վարորդ աշխատող, տաքսիստ, 50-ամյա Աշոտ Շիմալյանի վարած «ՎԱԶ 21074» մակնիշի Տ 4872 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով տաքսու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածները Գ.Շամշյանին պատմել են, որ «Նիսանի» վարորդ Գ. Ավետիսյանը աշխատում է որպես ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Կարագյոզյանի («Կարամելի» Հարութ) օգնական, ով այդ մասին նաեւ հայտնել է քննիչին: