ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է թողել. «Այսպես կոչված` միասնական շտաբի համար իմ առաջարկած կարգախոսը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Այժմ միեւնույն շտաբի համար առաջարկում եմ միասնական զինանշան, լոգո, որը լավագույնս կվիզուալիզացնի «շտաբին»»: Իսկ որպես հետգրություն` նշել է. «Մնում է բոլորի համար տեսանելի լինի այս ձեռնոցի միջի ձեռքը…»: