Թիվ 22 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Մանվել Բադեյանը երեկ` անդրադառնալով ՀԱԿ` նախօրեին տարածած հայտարարությանը, թե ՀՀԿ ներկայացուցիչները` բոլոր մակարդակներում` հրաժարվում են ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ որեւէ հրապարակային բանավեճից, հայտարարել է, որ ինքը ՀԱԿ-ի կողմից բանավեճի ոչ մի հրավեր չի ստացել: «Թող ինձ առաջարկեն խելոք մարդ, ես իրա հետ կնստեմ դեբատի, բայց ախմախ մարդու հետ չեմ համաձայնի»,- ասել է Բադեյանը: Հիշեցմանը, թե
ՀՀԿ-ից ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ հիմնականում հրաժարվում են բանավիճել` ասելով, թե իրենց «կալիբրի» գործիչներ չեն, Մ. Բադեյանն ասել է. «Կարա տենց բան լինի: Ես կհամաձայնեմ բանավիճել միայն խելացի մարդու հետ: Ես էլ չեմ համաձայնի էն մարդու հետ, որի անունը ընդամենը ՀԱԿ ա: Թող իրանք որոշեն` իրանց խելոք մարդը ո՞վ ա»: