Հրդեհի մարում

19/04/2012

Այսպես են անվանել 2008-2010 թթ. Հայաստանի տնտեսական ցիկլը «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2011-2012» զեկույցի հեղինակները։ Հրդեհը, հասկանալի է` ճգնաժամն է, իսկ գլխավոր հրշեջը՝ թերեւս, վարչապետը։ Ընդ որում, ըստ զեկույցի, հրդեհի մարման գործը բավական հաջող է իրականացվել։ «Հակաճգնաժամային միջոցառումները մեղմացրեցին ճգնաժամի հետեւանքները` նպաստելով կտրուկ անկումից հետո տնտեսության աստիճանական վերականգնմանը: Գրանցվեցին դրական կառուցվածքային փոփոխություններ, ներառյալ արդյունաբերության աճը: Համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգընթաց` սկսեց վերականգնվել նաեւ արտահանումը»: Նման ձեւակերպումների ֆոնին հասկանալի է դառնում, թե ինչու է Տ. Սարգսյանը երեկ ոչ միայն մասնակցել զեկույցի շնորհանդեսին, այլեւ գրել դրա նախաբաններից մեկը։