Երկակի չափանիշներ

19/04/2012

«Ես պայքարում եմ ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ ընտրողների վստահությունը ստանալու համար: Իսկ ՀԱԿ-ը` կարծում եմ, կոնկրետ այս ընտրատարածքում գործում է երկակի չափանիշներով, ինչը ազդում է նրա նկատմամբ մարդկանց վերաբերմունքի վրա,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, անկուսակցական Գագիկ Շահնազարյանը` ավելացնելով,- ՀԱԿ-ը միշտ պայքարել է իշխանության եւ բիզնեսի սերտաճման դեմ, 2010 թվականին սկսված երկխոսության ժամանակ իշխանության ոչ լեգիտիմությունն ապացուցելու համար հրապարակեց ավելի քան 70 գործարար-պատգամավորների ցուցակ, հիմա փաստորեն պաշտոնապես պաշտպանում է գործարար թեկնածուի: Այսինքն` համաժողովրդական պայքարը հասցվեց քաղաքական կոնյունկտուրային հարմարվելու, սկզբունքներից հրաժարվելու դիրքորոշմանը»: