Առանց «Ժառանգության»

19/04/2012

«Մենք «Ժառանգության» ստորագրությունն ավելի ենք հարգում, քան իրենք»,- երեկ ընտրությունների ընթացքը վերահսկող միասնական հանրային շտաբի հերթական նիստի ժամանակ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ ստորագրել էր այդ շտաբի ստեղծման համաձայնագրի տակ, սակայն հետո հայտարարել էր, թե իրենք կմասնակցեն դրա աշխատանքներին այն պայմանով, որ փաստաթուղթը ստորագրեն այդ կուսակցությունների առաջին դեմքերը: Երեկ «Ժառանգությունը» չէր մասնակցում այդ շտաբի նիստին: «Տեղյակ էլ չեմ` այդ շտաբը գործո՞ւմ է, թե՞ ոչ»,- իր կողմից երեկ հայտարարել է Ռ.Հակոբյանը: